Շրջագայության մասին
Հուլիսի 21-ին, կիրակի օրը, հրավիրում ենք մասնակցելու դեպի Մեղրաձոր կազմակերպվող անչափ հետաքրքիր տուրին։ Մեղրաձորը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ` ջրվեժներով և անտառապատ լեռներով, որտեղ կարող եք լիարժեք վայելել հանգիստը։
Տուրի ընթացքում կունենանք երաժշտական դադար, որի ընթացքում ելույթ կունենա Էվա Ոսկանյանը։ Էվան կիթառով կկատարի բոլորիս քաջ ծանոթ ու սիրելի երգեր՝ առաջարկելով, որ բոլորս միասին երգենք և ուրախանանք։
Տուրի ընթացքում կկազմակերպվի նաև հայկական լավագույն գինիներից մեկի հյուրասիրություն, որը մեր ընդհանուր միջոցառման տրամադրությունն էլ ավելի կբարձրացնի։
Միացե՛ք մեզ վայելելու այս անմոռանալի օրն ու արշավը միասին։