Menu

Էքսկուրսիոն տուր դեպի Հաղպատ

1 Day

Այցելելու ենք Լոռվա տեսարժան վայրեր, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում գրանցված՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիր։ Ծանոթանալու ենք Օձունի եկեղեցու պատմությանը։

☝️Մասնակցության արժեքը կարող է փոփոխվել՝ կախված մասնակիցների քանակից։

Շրջագայության մասնակիցները պարտավորում են՝

  • հետևել ուղեկցորդի հորդորներին
  • չխախտել անվտանգության կանոները
  • ուղևորության ընթացքում չօգտագործել ալկոհոլ
  • հարգանքով վերաբերվել մյուս մասնակիցներին

Itinerary

Այցելություն Օձունի եկեղեցի

Սանահինի վանական համալիր

Հաղպատի վանք

Զառնի Պարնի

Մենձ էր քարայր

Հոռոմայր

Անձի մասնակցության արժեքը՝ 10,000 դրամ

Արժեքում ներառվում են՝

  • Գիդ-ուղեկցորդի ծառայություն
  • Մենձ էր քարայրի մուտքավճար
  • Փոխադրում

Արժեքում չեն ներառվում՝

  • Հավելյալ ծառայություններ, օր.՝ ֆոտոգրաֆ, ձիավարություն և այլն։
  • Սնունդ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ պետք է ունենալ ուղևորության ժամանակ:

Տաք հագուստ, անձրևապաշտպան, արևային ակնոցներ, ամառային գլխարկ, սպորտային կոշիկներ, խմելու ջուր, ախտահանող և եթե կա ցուցում՝ հակաալերգիկ միջոցներ։

Ովքե՞ր կարող են մասնակցել շրջագայությանը։

18 տարին լրացած ցանկացած ոք կարող է մասնակցել շրջագայությանը։ Անչափահասների դեպքում՝ ուղեկցող ծնողի կամ լիազորված անձի մասնակցությունը պարտադիր է։
Խնդրում ենք հաշվի առնել, որ շրջագայության ծրագրում նախատեսվում է նաև քայլարշավ, ուստի այն մասնակիցները, որոնք բժշկի կողմից ֆիզիկական ակտիվության սահմանափակման ցուցում ունեն՝ չեն կարող միանալ արշավին։

Ուղևորության ընթացքում հարկավո՞ր է ունենալ սնունդ։

Խորհուրդ չենք տալիս ճանապարհին սնվելու համար վերցնել դժվարամարս սնունդ, հատկապես՝ մսամթերք և կաթնամթերք։ Ձեզ հետ կարող եք ունենալ միրգ, օրինակ՝ խնձոր։ Սնվելու համար կլինեն կանգառներ։

Որքա՞ն գումար է հարկավոր նախատեսել սննդի համար։

Լանչի և ընթրիքի համար, օրվա հաշվով միջինը՝ 5500 դրամ։

Երթուղի

You can send your enquiry via the form below.

Էքսկուրսիոն տուր դեպի Հաղպատ
  • Հայերեն
  • Ամառ-աշուն
  • Մինիվեն կամ սպրինտեր
  • Հատուկ պատրաստվածություն չի պահանջվում
  • Ծովի մակարդակից՝ 1125 մ
  • Մշակութային
  • Նվազագունը՝ 4
  • Գիդ-ուղեկցորդ