Հարգելի հաճախորդ, խնդրում ենք ուշադիր կարդալ «Բերգ Տուրսի» ծառայություններից հրաժարման և վճարված գումարի վերադարձի քաղաքականության պայմանները հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար։
Վերադարձի ենթակա ծառայությունների վճարներ
- Մեկօրյա էքսկուրսիոն ծրագրի ամրագրում (մասնակի կամ ամբողջական)
- Հանգստյան փաթեթների ամրագրում (մասնակի կամ ամբողջական)
- Ավիատոմսերի ամրագրում մասնակի (բացառությամբ չարտերային թռիչքների)
Մեկօրյա էքսկուրսիոն տուրեր
Մեկօրյա էքսկուրսիոն ծառայություններից հրաժարվելու դեպքում հաճախորդի կողմից վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է հաճախորդին, եթե վերջինս չեղարկել է մասնակցությունը՝ ծրագրի մեկնարկից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ։ Ծրագրի մեկնարկից 3-5 աշխատանքային օր առաջ չեղարկելու դեպքում վերադարձի ենթակա է վճարված գումարի 50 տոկոսը։ Ծրագրի մեկնարկից 3 և պակաս օր առաջ չեղարկելու դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։
Հանգստյան փաթեթներ
Հանգստյան փաթեթների ամրագրումը չեղարկելու դեպքում, հաճախորդի կողմից վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է հաճախորդին, եթե վերջինս չեղարկել է փաթեթի ամրագրումը դրա մեկնարկի օրվանից ոչ ուշ քան 8 աշխատանքային օր առաջ։ Մեկնարկից 5-7 աշխատանքային օր առաջ չեղարկելու դեպքում վերադարձի ենթակա է վճարված գումարի 50 տոկոսը։ Ծրագրի մեկնարկից 3 և պակաս օր առաջ չեղարկելու դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։
Ավիատոմսեր
Ավիատոմսերի ամրագրումները չեղարկելու դեպքում, խնդրում ենք նկատի ունենալ, որ գումարի վերադարձի չափը 100% չի կազմում։ Որոշ ավիաընկերություններ վճարված գումարը չեն վերադարձնում, որոշները վերադարձնում են ավիատոմսի վճարված արժեքի մինչև 50 տոկոսը։ Խնդրում ենք նկատի ունենալ նաև, որ չարթերային չվերթներով նախատեսված ավիափոխադրման ծառայության վճարները վերադարձի ենթակա չեն։
Ավիատոմսերի ամրագրումները չեղարկելու համար, խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. փոստին կամ զանգահարել հաճախորդների սպասարկման բաժին։
Վերադարձի ոչ ենթակա ծառայությունների վճարներ
- Տուրիստական խորհրդատվության վճարը
- Վիզայի պետտուրքի, վիզայի հայտի լրացման վճարը
- Տուրիստական ապահովագրության վճարը
- Թարգմանությունների վճարը