Տուր ծրագրերից և փաթեթներից օգտվելու համար կարող եք վճարումներ կատարել միջազգային վճարային քարտերով, ինչպիսիք են՝ American Express, Visa և Mastercard կամ բանկային փոխանցումով:
- Հայաստանի բնակիչները կարող են վճարումներ կատարել նաև IDram և Telcell առցանց դրամապանակների միջոցով։
Բանկային փոխանցումները պետք է կատարվեն ընկերության հաշվին, «փոխանցման նպատակ» դաշտում նշելով՝ ծրագրի/փաթեթի անվանումը, մեկնարկի ամսաթիվը և մասնակիցների թիվը:
Հաշվի առնելով, որ միջազգային բանկային փոխանցումները երբեմն հաստատվում են ուշացումով, խնդրում ենք փոխանցումը կատարել ծրագրի մեկնարկից հինգ աշխատանքային օր առաջ:
Խմբային վճարումներ
Եթե ճամփորդում եք խմբով, ապա կարող եք վճարում կատարել մաս-մաս։
Օրինակ, եթե պատրաստվում եք չորս հոգու համար նախատեսված տուր ծրագիր պատվիրել, ապա ըստ ցանկության, վճարումը կարող է կատարվել ամեն մասնակցի կողմից՝ յուրաքանչյուրն իր համար։
Rocket Line 0%
Եթե IDBank-ի հաճախորդ եք, ապա կարող եք ձեռք բերել տուր փաթեթներ, վճարելով Rocket Line-ով հատկացված սահմանաչափերով, առանց հավելավճարի և տոկոսների:
Telcell ապառիկ
Բերգ Տուրսի ծառայություններից կարող եք օգտվել` վճարելով նաև Տելսելի առցանց ապառիկի ձևաչափով։ Ապառիկի պայմաններին ծանոթանալու համար, խնդրում ենք դիմել Տելսելի սպասարկման գրասենյակ կամ ամրագրում անելիս նշել, որ ցանկանում եք ձեռք բերել փաթեթ Տելսելի ապառիկով։ Մեր մասնագետը սեղմ ժամկետում կարձագանքի և կտեղեկացնի հետագա քայլերի մասին։