Իտալիան հարուստ է գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային տեսարժան վայրերով, նորաձևությամբ ու ինքնատիպ քաղաքային ճարտարապետությամբ, որոնք գրավում են զբոսաշրջիկների՝ ամբողջ աշխարհից:
Ներկայացնում ենք Իտալիայի ամենաշատ այցելվող քաղաքները.
📍 Վենետիկ
Ավելի քան 100 փոքր կղզիների վրա կառուցված քաղաք Վենետիկը զբոսաշրջիկների համար ամենասիրելի վայրերից մեկն է:
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են ճանապարհորդում ջրի վրա գտնվող այս առեղծվածային քաղաք:
📍 Միլան
Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան մոտ 8 միլիոն այցելու։ Այս քաղաքում են գտնվում Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։
Միլանը բացի մշակութային հուշարձաններից ու թանգարաններից, հարուստ է նաև նորաձևության կենտրոններով ու բրենդային խանութներով։
📍 Ֆլորենցիա
Այս քաղաք-թանգարանը իտալական նորաձևության կարևոր կենտրոններից մեկն է, ինչպես նաև՝ Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, որին հաճախ անվանվում են իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»։
📍 Ջենովա
Ջենովան Իտալական ամենահին ու ամենայուրահատուկ քաղաքներից է: Այն աչքի է ընկնում հատկապես տարբերվող ճարտարապետական ոճով:
☝️ Ի դեպ, Ջենովան հայտնի ճանապարհորդ Քրիստափոր Կոլումբոսի ծննդավայրն է։
📍Հռոմ
Հռումն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն: Համարվում է համաշխարհային քաղաք, ուր միլիոնավոր մարդիկ են այցելում ճամփորդական հետաքրքրոգթյուններով: Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով ու պուրակներով:
Դեպի Իտալիա տուր-փաթեթ ձեռք բերելու համար օգտվեք տուրերի որոնման համակարգից: