«Գայդբուքը» տուրիստական նախագիծ է, որի շրջանակում տպագրվում է տուրիստական ուղեցույց: Ուղեցույցում ներառվում են Հայաստանի տեսարժան վայրերի մասին օգտակար տեղեկություններ, քարտեզներ, պատմամշակութային ակնարկներ, մշակութային հոդվածներ, հյուրանոցների, հանգստյան տների, ռեստորանների և այլ տուրիստական ենթակառույցների գովազդներ։
Ուղեցույցը տպագրվում է անգլերեն։
Տարածման հիմնական վայրերն են․
Թանգարաններ, տուրիստական ինֆորմացիոն կենտրոններ, «Զվարթնոց» օդանավակայան (առանձին դեպքերում նաև օդանավում է տարածվում), գործընկեր կառույցներ (հյուրանոցներ, հանգստյան տներ և այլն)։
Թողարկման տպաքանակը՝ 5000-10000 օրինակ (կախված սեզոնից և դրանով պայմանավորված պահանջարկից)։
Նախագծի նպատակն ու արդյունավետության կանխավարկածը
Նախագծի իրականացման հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում տուրիզմի զարգացմանը՝ գովազդելով ինչպես մարզերում գտնվող տուրիստական տեսարժան վայրերն ու հանգստյան տներն, այնպես էլ մարզերում գործող մշակութային կենտրոններն ու գյուղական համայքնի կյանքը։ Նախագծի շրջանակում արդեն թողարկվել են տասնյակ համարներ, որոնք տուրիստների շրջանում հետաքրքրություն են առաջացրել իրենց յուրահատուկ ձևաչափով։
Նախորդ համարների շապիկներից
Նախագծի շրջանակում համագործակցելու համար, խնդում ենք նամակ ուղարկել: