Հաճախ տրվող հարցեր
Կայքում բացեք Ձեր նախընտած տուր ծրագրի կամ փաթեթի էջը, ստորև լրացրեք անհրաժեշտ դաշտերն ու հարցում ուղարկեք։
Մեր մասնագետը սեղմ ժամկետում կարձագանքի և կտեղեկացնի հետագա քայլերի մասին։
Վճարում կարող եք անել Իդրամով, Rocket Line 0%-ով, բանկային քարտով, Telcell առցանց դրամապանակով կամ պարզապես բանկային փոխանցմամբ:
Նախքան վճարելը, խնդրում ենք համոզվել, որ ստացել եք ամրագրման հաստատումը:
Ծանոթացեք Վճարման եղանակներին և ընտրեք Ձեզ հարմար տարբերակը:
Առցանց վճարում անելիս համոզված եղեք, որ գտնվում եք մեր կայքում, ուշադրություն դարձնելով կայքի հասցեին և SSL սերտիֆիկատի առկայությանը։
Ցանկացած կասկածելի իրավիճակում դադարեցրեք գործընթացն ու դիմեք սպասարկման բաժին։
Խմբային էքսկուրսիա կամ շրջագայություն պատվիրելու համար հարկավոր է հայտ ուղարկել, նշելով՝ կազմակերպության անվանումը, մասնակիցների քանակը, տարիքը, ուղղությունը, նախընտրելի ամսաթիվը, կոնտակտային տվյալներ։
Մեր աշխատակիցը նամակը ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հայտատուի հետ և կտեղեկացնի հետագա քայլերի մասին։