Բերգ Տուրսը տուր օպերատոր է, հիմնադրվել է տուրիզմի ոլորտում ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձով հաղորդակցման մասնագետ Հակոբ Մկրտչյանի կողմից։
Մեր գործունեության աշխարհագրությունը տարածվում է Հայաստանից մինչև արաբական երկրներ, Աֆրիկա և Եվրոպա։
Բացի բուն տուրիստական գործառույթներից, զբաղվում ենք նաև՝ էկո-մշակութային և մշակութային-կրթական ծրագրերի գեներացմամբ և իրականացմամբ, ինչպիսիք են՝ «Գայդբուքը», «Երաժշտական տուրերը», «Կանաչ կամավորները» և այլն։
«Բերգ Տուրսի» ծրագրերի, նոր ուղղությունների, թափուր աշխատատեղերի և ակցիաների մասին տեղեկանալու համար, կարող եք հետևել մեր բլոգին:
Մեր մշակույթը
Բերգ Տուրսում առաջնորդվում ենք արևմտյան արժեքներով. նախընտրում ենք կառուցողական թիմային աշխատանքն ու ազնիվ ու փոխշահավետ համագործակցությունը գործընկեր կառույցների հետ։
Մենք բաց ենք համագործակցության համար, ինչպես բիզնես հետաքրքրություններով, այնպես էլ շահույթ չհետապնդող նախագծերով։ Պատրաստ ենք քննարկել նաև ներդրումային ծրագրերի առաջարկներ։
Մեր նպատակը
Մենք կարևորում ենք կայուն զարգացումն, ուստի միտված ենք ստեղծել գործընկերային կապեր, որոնց միջոցով կկարողանանք իրականացնել զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը նպաստող ծրագրեր։
Գործընկերներ
Ֆինանսներ և բանկեր
- Այդի Բանկ
- Իդրամ
- Թել-Սել
Ավիափոխադրողներ
- Սպուտնիկ
- AirCairo
- WizzAir